ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Մարդկային հարաբերությունները քաղաքական գործընթացների հետ մի խառնեք»

«Մարդկային հարաբերությունները քաղաքական գործընթացների հետ մի խառնեք»
31.01.2014 | 01:20

ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

-Որտե՞ղ է այս պահին Լյովա Խաչատրյանը՝ Ապարանո՞ւմ, ո՞ւր են հասել նրա համերկրացիները` Արմեն Մովսիսյանի տված խորհրդի հարցում. «կնոջը» այլևս դանդա՞ղ, թե՞ նախկին իներցիայով են սիրում:
-Դա միակողմանի գործընթաց չէ, կախված չէ միայն գազի խտությունից:
-Բա Արմեն Մովսիսյանն այդքան բան չէ՞ր հասկանում:
-Չեմ կարող ասել, երբ պառլամենտն սկսի աշխատել, կփորձեմ իմանալ:
-Դուք կարծում եք` պառլամենտն աշխատո՞ւմ է:
-Աշխատում է, աղա ջան:
-Ի՞նչ է «աշխատում»:
-Դակիչ-թակիչ:
-Իսկ ձեր գյուղացիներն ավելի շատ Ձե՞ր, թե՞ Մովսիսյանի կարծիքին էին համամիտ. ասում են` գյուղի կնանիք բողոքել են Ձեր դեմ, որ Դուք այդպիսի բաներ եք ասել «սաղ աշխարհի աչքի առաջ»:
-Բացարձա՛կ: Չեն բողոքել: Հակառակը: Ապարանցիներն իրենց ամուսինների նկատմամբ ավելի են տաքացել, խանդ է առաջացել` դրական առումով, որ իրենց տղամարդկանց հանկարծ իրենց ձեռներից չտանեն:
-Պարզ է: Այժմ` նրբագեղ, նույնքան դանդա՜ղ «գազային» խնդրից անցնենք ներքաղաքական հարցերին: Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ-ական ձեր մի կուսակից ընկերը շատ արագ է «միտինգում», բողոքում, բղավում գործադիրի դեմ, թե սա ձեռքը մտցնում է իրենց գրպանը` ռեկետ է անում, իսկ նույն ԲՀԿ ղեկավարը նույն ժամին, բավականին դանդաղ, դիմավորում է գործադիրի ղեկավարին` ահավոր ջերմ, ահավոր մեծ սիրով` ուղիղ ինքնաթիռի «տրապի» մոտ:
-Մարդկային հարաբերությունները քաղաքական գործընթացների հետ մի խառնեք:
-Ո՞րն էր էդտեղ «մարդկայինը»` ռեկե՞տը, «ձեռքը ջեբը մտցնե՞լը», թե՞ Ծառուկյանի` ԱԱԽ անդամ լինելը։
-Ես մնում եմ իմ կարծիքին՝ մենք բոլորս առաջին հերթին մարդ ենք:
-Իսկ Դուք կուզե՞ք՝ Քոչարյանը վերադառնա:
-Ես կուզեմ, որ ընտրություն կատարվի, և ընտրության արդյունքում ձևավորվի իշխանություն:
-Ես կոնկրետ հարց եմ տալիս` կոնկրետ պատասխանի խորունկ ակնկալիքով. ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ:
-Ես մնում եմ իմ կարծիքին` ընտրություն, ընտրության արդյունք:
-Ոնց տեսնում եմ` մեր քաղաքական զրույցը լավ չի ստացվում, վերադառնանք կրկին գազի թեմային. տա՞ք է գյուղում, ձյուն կա՞:
-Հա՜: Համ արև կա, հա՛մ ձյուն, համ հին ձյուն կա, հա՛մ նոր:
-Ինձ թվում է՝ էդ հին ձյան համար կառավարությունն է մեղավոր:
-Չէ, լրագրողներն էլ են «մեղավոր», որ կառավարության ուշադրությունը չեն հրավիրել հին ձյան վրա:
-Ո՞նց եք իմանում` հին ձյուն է, նոր ձյուն է, դանդաղ են սիրում, արագ են սիրում… Հո պայծառատես չե՞ք: Չնայած գիտեմ, որ «պանդա» եք սիրում, որը տեղով պայծառատեսություն է: Շարունակո՞ւմ եք սիրել:
-Անշուշտ: Բոլոր տնականներն էլ, այո, շարունակում եմ սիրել: Բոլորն էլ լավն են, բայց միայն երեկոյան, երբ մի կտոր հաց եմ ուտում:
-Բա «հաց» է դնում` եփում-թափում. ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր՝ ո՞ւմ կնոջն է սիրում Լյովա Խաչատրյանը` սուրճը գազօջախին դնելուց, կովը կթելուց, վերադառնալուց հետո, երբ… ամուսնացած չէ:
-Եթե ես պառլամենտում ասեի` գյուղ կանգնի, գերան կկոտրի, երևի որոշ լրագրողներ ու ֆեյսբուքյան հայեր կգային կհարցնեին, թե` էդ ո՞ր գյուղն է, որտեղ բոլորը փայտահատ են և կանգնել-գերան են կոտրում։ Վերջին տարիներին էլ Աստված տվել, չի խնայել, ժուռնալիստներն այնքան արագ են փոխվում, որ չենք հասցնում անգամ դեմքերը հիշել։ Քաղաքապետի ընտրությունների ժամանակ մամուլի ասուլիս էի տալիս, իրավիճակը բացատրելու համար ասացի, որ «պատային» դրություն է ստեղծվել, որը դոմինոյում կոչվում է «ռիբա», ասուլիսի ավարտին մի լրագրող մոտեցավ, թե` պարոն Խաչատրյան, չե՞ք ասի` էն ձուկն ի՞նչ եղավ…
-Դե հիմա ինձ լավ մտապահեք, դեմքս հիշեք, որովհետև էլի գալու-հարցեր եմ տալու` ձկան, մկան, պատի ու մանավանդ «անապատի» մասին:


«Ասուլիսեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ